Պետական մարմնի /ԱԻՆ/ հերթական վարչական ակտը անվավեր ճանաչվեց Դատարանի օբյեկտիվ քննության արդյունքում...
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
18.05.2015թ. ք. Սևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Լ. Աֆիյանի
Մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ՝ Վահագն Գասպարյանի
(լիազորագիրը տրվել է 23.06.2014թ.)
պատասխանողի ներկայացուցիչ՝ Ոսկան Գաբրիելյանի
(ծառայողական վկայական թիվ 099)
դռնբաց դատական նիստում քննության առնելով Սամվել Մխիթարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ 27.03.2014թ. թիվ 5592 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Վ Ճ Ռ Ե Ց
Սամվել Մխիթարյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության 27.03.2014թ. թիվ 5592 որոշումը:
Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Սամվել Մխիթարյանի բռնագանձել 30.000 դրամ, որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.000 դրամ, որպես պետական տուրքի գումար:
Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

 


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
24.12.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ 
նախագահությամբ` դատավոր Ռ. Սարգսյանի,
քարտուղարությամբ՝ Ա. Ավագյանի,

մասնակցությամբ` հակընդդեմ հայցով հայցվոր Էդգար Աբրահամյանի, 
/ք.Երևան, Դեմիրճյան փողոց, 17 շենք, բնակարան 32/,
/նույնականացման քարտ թիվ 001617216, տրված 14.04.2014թ. 011-ի կողմից/,
/ներկայացուցիչ Վահագն Գասպարյան/,
/լիազորագիր տրված 01.11.2014թ./,
/փաստաբանական գործունեության արտոնագիր 1775/,

դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայության /հարկ վճարողի հաշվառման համար 900011158020, պետական գրանցման վկայականի համար 004723, ք.Երևան, Ծովակալ Իսակովի 9/ ընդդեմ Էդգար Աբրահամյանի` 25 000 դրամ տուգանք բռնագանձելու պահանջի մասին և ըստ Էդգար Աբրահամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայության 22.06.2012թ. ԱԳ թիվ 986917 ոչ իրավաչափ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 
Վ Ճ Ռ Ե Ց

Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայության հայցն ընդդեմ Էդգար Աբրահամյանի` 25 000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։
Պետական տուրքի հարցը համարել լուծված։ 
Էդգար Աբրահամյանի հակընդդեմ հայցը բավարարել։ 
Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայության 22.06.2012թ. ԱԳ թիվ 986917 ոչ իրավաչափ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։ 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության »Ճանապարհային ոստիկանություն« ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 4000 դրամ պետական տուրքի գումար։ 
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանին։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

ԴԱՏԱՎՈՐ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ