Անվավեր ճանաչվեց /չեղյալ համարվեց/ հարկային մարմնի հերթական ստուգման ակտը...

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ` Կարեն Զարիկյանի,
քարտուղարությամբ` Նաիռա Արևշատյանի,
մասնակցությամբ՝ 
հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի (ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 1775, լիազորագիր տրված 06.10.2016 թվականին երկու տարի ժամկետով),
պատասխանողի ներկայացուցիչ Ռուզաննա Մարջանյանի (անձնագիր թիվ AK 0221893, տրված 19.01.2009 թվականին, 009-ի կողմից, լիազորագիր թիվ 300101, տրված 21.12.2016 թվականին անժամկետ),

Վ Ճ Ռ Ե Ց.

1. անհատ ձեռնարկատեր ............................յանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ 13.10.2016 թվականի թիվ 2131565 ակտը վերացնելու պահանջի մասին, բավարարել.
2. անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության 13.10.2016 թվականի թիվ 213156 ակտը.
3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր ..........................յանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

 

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն  Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն

13 սեպտեմբերի 2013թ. ք. Սեւան

ՀՀ վարչական դատարանը հետեւյալ կազմով՝
Նախագահող դատավոր՝ Հ. ԹՈՐՈՍՅԱՆ
Նիստերի քարտուղար՝ Ռ. ԱԴԱՄՅԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝
Հայցվոր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային
տեսչության. ՀՎՀՀ-08611185, պետական գրանցման թիվը`
35.0072, պետական գրանցման տարեթիվը`2001թ. օգոստոսի
10, հասցեն՝ ք. Սեւան, Սայաթ Նովա փողոց, թիվ 1/1
Ներկայացուցիչ` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Պատասխանող՝ անհատ ձեռնարկատեր Ս. Ս, ՀՎՀՀ-74308048, պետական գրանցման տարեթիվը՝ 2001թ. հունվարի 15, պետական գրանցման թիվը՝ 35.00589, պետական գրանցման
վկայականի թիվը`01 Ա 063819, հասցեն՝ .........
Ներկայացուցիչ՝ Վահագն ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

2013թ. սեպտեմբերի 10-ին Սեւանի նստավայրում դռնբաց դատական նիստում քննեց վարչական գործը, ըստ հայցի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչության՝ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ս. Ս.՝ 365.250 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին:

Վ Ճ Ռ Ե Ց
1.ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչության հայցը՝ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ս. Ս. /ներկայացուցիչ Վահագն Գասպարյան/՝ 365.250 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ2/0449/05/13
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Հ.Թորոսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
« 06 » փետրվարի 2014թ. ք.Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
հետևյալ կազմով` (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահող դատավոր` Արթուր Առաքելյան
դատավոր` Աշոտ Աբովյան
դատավոր` Գալուստ Ղարիբյան

մասնակցությամբ` պատասխանող Ս. Ս.-ի
պատասխանողի ներակայցուցիչ Վահագն Գասպարյանի

քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության բերած վերաքննիչ բողոքն` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության՝ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ս. Մ.-ի՝ ……… ՀՀ դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ2/0449/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 13.09.2013թ. վճռի դեմ,

Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության վերաքննիչ բողոքը մերժել` թիվ ՎԴ2/0449/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 13.09.2013թ. վճիռ թողնելով անփոփոխ։
Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ Ա.ԱԲՈՎՅԱՆ Գ.ՂԱՐԻԲՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<21>> մայիսի 2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ա/Ձ Ս. Մ. (այսուհետ` Ձեռնարկատեր)/ ներկայացուցիչ Վահագն Գասպարյան/ ` ՀՀ պետական բյուջեի օգտին ………… ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.02.2014 թվականի որոշման դեմ Տեսչության բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՎԴ2/0449/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.02.2014 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող՝ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ