ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ԲԵԿԱՆՎԵՑ ԴԵՌևՍ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺ ՍՏԱՑԱԾ ՎՃԻՌԸ: ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան/

նախագահությամբ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ 
Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ
Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

մասնակցությամբ 
բողոք բերողի ներկայացուցիչ` Վահագն Գասպարյան 
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գործին մասնակից չդարձված անձ Սվետլանա Շահինյանի վերաքննիչ բողոքը բավարարել :
Մասնակի` բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու մասով թիվ ԵԿԴ/2641/02/10 քաղաքացիական գործով Դատարանի 25.05.2011 թվականի վճիռը բեկանել և գործը բեկանված մասով ուղարկել նույն դատարան նոր քննության` բողոք բերող Սվետլանա Շահինյանին մասնակից դարձնելով գործի քննությանը: