ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0520/02/14
ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նախագահությամբ` դատավոր Գ. Խանդանյանի
քարտուղարությամբ` Ա. Հակոբյանի
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ` Վ. Գասպարյանի
/փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1775/
2014 թվականի օգոստոսի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի` Ա. Գ.-ի (անձնագիր` AM 0237228, այսուհետ նաև` Դիմող կամ Դիմումատու)/ներկայացուցիչ՝ Վահագն Գասպարյան/` անձին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին,
ՎՃՌԵՑ
Դիմումը բավարարել։
Ին Մայքլ Դոնելին (ծնված` 01.02.1978 թվականին) 2006 թվականի հունվարի 01-ից ճանաչել անհայտ բացակայող։
Պետական տուրքի հարցը համարել լուծված։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ