Վարչական իրավունք

1․ Միասնական սոցիալական ծառայությանը հասանելի և պարզ ձևով դիմել էինք, որպեսզի ապահովեր անձի իրավունքներն ու հաշվարկվեր անձին հասանելի աշխատանքային ստաժը, սակայն ՄՍԾ-ն հրաժարվեց և արժանացավ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ օբյեկտիվ և իրավաչափ վճռին, որով պարտավորեցվեց կատարել մեր պահանջը:

2․ Օտարերկրյա ներդրող Իտալական խոշոր ընկերության վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկային մարմնի կողմից իրականացվել են նաև արտաքին դիտում (ՕՀՄ-7) և շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում (ՕՀՄ-10), որոնց արդյունքում արձանագրվել էր, որ իրբև ընկերությունը, առանց համապատասխան ընդերքօգտագործման թույլտվության, իրականացրել է ընդերքօգտագործում և Ընկերությանն առաջադրվել էր առանձնապես խոշոր չափի լրացուցիչ պարտավորություն
Մեր կողմից վերականգնվեց Ընկերության խախտված իրավունքները և հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտը ճանաչվեց անվավեր։